Աննախադեպ առաջարկ
Վերելակմոնտաժ ՍՊԸ-ն բացառիկ իրավունքով ներկայացնում է կրկնօրինակը չունեցող գերկատարյալ սպասարկման նորագույն տարբերակ, որի միջոցով, ըստ Պատվիրատուի ցանկության, կվերափոխվեն վերելակի էլ. Վահանակը ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած պրոցեսորային էլ. Վահանակով, որը հնարավորություն կընձեռնի վերահսկել վերելակի աշխատանքը ինտերնետային ցանցի միջոցով՝ դարձնելով վերելակը սպասարկող անձնակազմի աշխատանքը ավելի օպերատիվ, ապահովելով շահագործողի անվտանգությունը և նվազեցնելով մարդկային ռեսուրսների միջամտությունը:
Յուրաքանչյուր մտքի թռիչք մեր կազմակերպության մասնագետների շնորհիվ դառնում է իրականություն
Կատարվում են վերելակների բարելավմանը նպաստող ցանկացած տեսակի աշխատանքներ
Վերելակմոնտաժ ՍՊԸ-ն ստացել է համապատասխան լիցենզավորում և ապահովված բարձր որակավորում ստացած մասնագետներով:
Բիզնես առաջարկ
Գործընկերներ դարձած կազմակերպությունների հիմնական և զգալի մասի սպասարկումը իրականացնում է նույն ինքը՝ Վերելակմոնտաժ ՍՊԸ-ն:
Վերելակմոնտաժ ՍՊԸ-ն ելնելով ներկայիս շուկայի պահանջներից , վերելակների, ինչպես նաև նրանց պահեստամասերի գնման և ներմուծման աշխատանքները իրականացնում է եվրոպական և միջազգային ճանաչում ունեցող մի շարք ընկերությունների կողմից արտադրված ապրանքներով:
Վերելակմոնտաժ ՍՊԸ-ի կողմից ներկայացվող առաջարկները ենթակա են փոփոխման՝ կախված Պատվիրատուի տրամադրած հորանի չափսերից, հարկերի քանակից, բեռնատարողությունից, ինչպես նաև նախընտրած հավաքածուից:
Վերելակմոնտաժ ՍՊԸ-ի կողմից իրականացվող ցանկացած աշխատանքից հետո, Պատվիրատուի ցանկության դեպքում, վերելակի ամբողջական սպասարկումը իրականացնում է նույն ինքը ՝ Վերելակմոնտաժ ՍՊԸ-ն:
Վերելակմոնտաժ ՍՊԸ-ն իրականացնում է մասնակի ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ: Եթե Պատվիրատուն նախկինում ունեցել է կամ ունի վերելակ, ապա Վերելակմոնտաժ ՍՊԸ-ն նախկին վերելակի տվյալների հիման վրա Պատվիրատուի ցանկության դեպքում իրականացնում է մասնակի ապամոնտաժման և մոնտաժման աշխատանքներ՝ պահպանելով նախկինում եղած վերելակի չափսերը, բարելավելով նրա որակը ընդհուպ մինչև եվրոպական ստանդարտներին համապատասխան ՝ օգտագործելով նախկին վերելակի ուղղորդիչները և հակակշիռը:
Վերելակմոնտաժ ՍՊԸ-ի կողմից իրականացվող աշխատանքներից հետո Պատվիրատուին տրվում է պահեստամասերի կամ վերելակի երաշխիքային սպասարկում մինչև 2 տարի ժամկետով: Եթե Պատվիրատուն համաձայն պայմանագրի, կնքում է Վերելակմոնտաժ ՍՊԸ-ի հետ հետագա սպասարկման պայմանագիր, ապա Վերելակմոնտաժ ՍՊԸ-ն իրականացնում է վերելակի (վերելակների) 3 ամիս անվճար սպասարկում:
Գնային քաղաքականություն
Յուրաքանչյուր վերելակի արժեքը կախված է մի շարք գործոններից՝
-
Երկրի արտադրանքից / բրենդից
-
Վերելակի աշխատանքի հզորությունից
-
Հարկերի քանակից
-
Տարողունակությունից
-
Երեսպատման նութերից / դիզայնից
-
Վերելակի տեսակից՝ մարդատար կամ բեռնատար, մեքենայական սրահով կամ առանց մեքենայական սրահի, հիդրավլիկ, տեսարանային